ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Համերգ՝ նվիրված Շարլ Ազնավուրի հիշատակին

Համերգ՝ նվիրված Շարլ Ազնավուրի հիշատակին
02.10.2018 | 13:29

Աշխարհի, թերևս ամենատիտղոսակիր և բազմաթիվ մրցանակների արժանացած ֆրասիացի ֆլեյտահարը Երևանյան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 3-ին հանդես կգա բացառիկ համերգով: Համերգի ծրագիրը նույնպես եզակի է. Էմանուել Պայուն ՀԱՖՆ-ի հետ կներկայացնի Արամ Խաչատրյան Ջութակի կոնցերտի փոխադրումը ֆլեյտայի համար, երկրորդ բաժնում կունկնդրեք Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: Համերգը տեղի կունենա Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում. Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը՝ 19:00-ին:


Է. Պայուի երկացանկը բավական ընդգրկուն է՝ դասականից մինչև ջազ: Ձայնագրել է շուրջ 25 ալբոմ EMI և Warner Classics ձայնագրման ստուդիաների հետ, որոնք արժանացել են բարձր գնահատանքի և հեղինակավոր մրցանակների: 2011թ-ին նրա «Ֆլեյտայի արքա» ալբոմի ձայնագրության համար International Record Review երաժշտական ամսագիրը, բարձր գնահատելով Պայուի կատարողական վարպետությունը, գրել է. «Պայուն ինքն է հավակնում «Ֆլեյտայի արքա» տիտղոսին» (ալբոմում ընդգրկված են ստեղագործություններ՝ գրված Ֆրեդերիկ Մեծ արքայի պատվերով):
Կլաուդիո Աբբադոյի հովանավորությամբ՝ 1992թ-ից (22 տարեկան) Պայուն հանդիսանում է Բեռլին Ֆիլհարմոնիկի գլխավոր ֆլեյտահարը: Նա մեծ համերգային գործունեություն է ծավալում որպես մենակատար՝ ելույթներ ունենալով փառատոներում, նվագախմբերի և առաջատար երաժիշտների, դիրիժորների համագործակցությամբ (Անտոնինի, Բարենբոյմ, Բուլեզ, Ֆիշեր, Գերգիև, Գարդիներ, Հարդինգ, Յարվի, Ռեթըլ, Ռոստրոպովիչ, Մաազել և այլ հայտնի երաժիշտներ):


2009թ.-ին Ֆրանիայի հանրապետության կողմից արժանացել է «Արվեստի ասպետ» տիտղոսին: Լյուցեռնի փառատոնը նրան շնորհել է բարձրագույն՝ “Artiste Étoile” մրցանակ (2006թ.), ըստ Victoires de la Musique հեղինակավոր մրցանակաբաշխություն համարվել է «Տարվա լավագույն կատարող» (1998թ.), Դուինոյի և Կոբեի միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր է: Նրա առաջին ձայնասկավառակը (EMI records), որտեղ նա կատարում է Մոցարտի ֆլեյտայի կոնցերտը, 1997-98թթ-ին ստացել է «Տարվա ալբոմ» մրցանակ (ըստ Diapason-ի), ըստ Ռադիո Ֆրանսի հարցումների համարվել է ունկնդիրների տարվա ամենասիրելի ձայնագրությունը, ստացել է Ճապոնիայի Geijutsu Award և Fono-Forum մրցանակները: Ժնևի Կատարողների միջազգային մրցույթում շահել է տասներկու մրցանակներից ութը (1992), գերմանական TV-Echo-ից ունի չորս մրցանակ: Յեհուդի Մենուհին հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի երաժշտական միջազգային խորհրդի մրցանակակիր է: Էմանուել Պայուն Լոնդոնի Royal Academy of Music-ի Պատվավոր անդամ է և ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան:

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ